Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քրոնիկական ռինիտի զարգացման ձևերը
Քրոնիկական հարբուխը վտանգավոր չէ, սակայն, անկասկած առավել տարածված տհաճ հիվանդություններից մեկն է, որը ներկայումս գործնականում տարածված է բնակչության բոլոր խավերի շրջանում:
Եվ, չնայած քրոնիկական հարբուխն այնքան էլ վտանգավոր չէ, սակայն հարկ է դրանից զգուշանալ. եթե այս հիվանդությունը ժամանակին չբուժվի, այն կարող է երկար ժամանակ մարդուն զրկել ոչ միայն աշխատունակությունից և բարձրացնի հոգնելիությունը, այլև հրահրի առավել լուրջ հիվանդությունների զարգացման:
Քրոնիկական ռինիտի ձևերը
Գոյություն ունի քրոնիկական ռինիտի մի քանի ձև. կատառային, հիպերտրոֆիկական, վոզոմոտորային և ատրոֆիկ ռինիտ: Քրոնիկական ռինիտի յուրաքանչյուր ձև օժտված է տարբեր ախտանշաբանությամբ և, համապատասխանաբար, բուժվում է տարբեր կերպ:
Քրոնիկական կատառային ռիռնիտ ամենից առաջ զարգանում է քթի խոռոչում պարբերաբար սուր բորբոքային գործընթացների պատկերի վրա` հրահրված ինֆեկցիայով: Հիվանդության նման տեսակն առաջանում է այ մարդկանց մոտ, ովքեր հաճախ են շնչում թունավոր գազեր, փոշի և ծուխ: Բուժումն անցկացվում է պոլիկլինիկայում` քիթ, կոկորդ, ականջի հիվանդությունների մասնագետի օգնությամբ: Կիրառվում են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են քթի մեջ հականեխիչ կաթիլներ կաթեցնելը, էլեկտրաֆարեզը, հակամանրէային քսուքների օգտագործումը:
Քրոնիկական հիպերտրոֆիկական ռինիտն առաջանում է քթի մեջ ինֆեկցիայի քրոնիկական օջախներից, նաև կարող է հրահրվել անոթալայնիչ կաթիլների պարբերաբար կիրառումից: Քթի միջնապատի ծռումները նույնպես կարող են միակողմանի հիպերտրոֆիկական ռինիտի պատճառ հանդիսանալ: Այս հիվանդության բուժումը կատարվում է լորձաթաղանթը քլորաքացախաթթվով այրման օգնությամբ, նաև հաճախ վիճահատական բուժում է պահանջվում:
Վոզոմոտորային ռինիտը կամ քթի լորձաթաղանթներն ալերգեններով պարբերաբար գրգռման (ալերգիկ ձև), կամ օրգանիզմում էնդոկրին խափանման (նեյրովեգետատիվ ձև) հետևանքով է: Այս ձևերից յուրաքանչյուրը բուժվում է տարբեր կերպ. եթե ալերգիկ բորբոքման բուժման դեպքում հաճախ բավական է վերացնել գրգռող գործոնը և քթի մեջ կաթեցնել հակամանրէային լուծույթ, ապա նեյրովեգետատիվ վազոմոտորային ռինիտը պահանջում է օրգանիզմի ընդհանուր ամրապնդում` բուժական ֆիզկուլտուրա, ջրային բուժգործողություններ, մարմնի կոփում և այլն:
Ատրոֆիկ ռինիտն առաջանում է տարբեր պատճառների հետևանքով. այստեղ կարող են իրենց տեղն ունենալ և ինֆեկցիոն հիվանդությունները, և փոշով ու այլ վտանգավոր նյութերով հարուստ օդը, և անբարենպաստ կլիմայական պայմանները, և քթի լորձաթաղանթի վնասվածքները: Այս բոլորը կարող են հանգեցնել քթի լորձաթաղանթի ապաճի, հոտառության նվազման և այլ ախտանշանների: Այս հիվանդության բուժումը ներառում է քթի խոռոչների լվացում, կաթիլների, քսուքների և հակաբիոտիկների կիրառում: Կարող է նաև վիրահատական միջամտություն պահանջվել, որպեսզի նվազեցվի հիվանդության կրկնության առաջացման հավանականությունը:
19.04.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ